«Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու». ասում, երազում ու հավատում էր Մովսես Գորգիսյանը (03.12.1961-19.01.1990)։
Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային Միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967 թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։
1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ 1986-1987 թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։ 1987 թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Պարույր Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։
Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Առաջինն էր, որ 1988 թ. մայիսի 28-ին Ազատության հրապարակում Եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։
1990-ի հունվարին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։
1996 թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է Ազգային հերոսի կոչման։
Source: Yerkir Media
Link: «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»