Կիեւում ավտոմեքենայի պայթյունից մահացել է լրագրող Պավել Շերեմետը

July 20, 2016

Կիեւում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով մահացել է լրագրող Պավել Շերեմետը: Այս մասին հայտնում է vesti.ru-ն՝ վկայակոչելով «Ուկրաինսկայա պրավդա»-ին: Ըստ հրատարակության, ավտոմեքենան պայթել է Բոգդան Խմելնիցկու եւ Իվան Ֆրանկի անվան փողոցների հատման հատվածում:

Հայտնի է, որ մեքենան պատկանել է «Ուկրաինսկայա պրավդայի» ղեկավար Ելենա Պրիտուլային, սակայն կինը մեքենայում չի եղել: Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, ավտոմեքենայում եղել է Պավել Շերեմետը:
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը:


Source: Yerkir Media
Link: Կիեւում ավտոմեքենայի պայթյունից մահացել է լրագրող Պավել Շերեմետը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image