Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջին կանգնած քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի հետ:
Փրկարարները կանխել են 1977 թ. ծնված Ա. Բ-ի ինքնասպանության փորձը և տեղում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Source: Yerkir Media
Link: Կիևյան կամրջից ինքնասպանության փորձը կանխվել է