Հայաստանում արդեն մեկ տարի նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ նոր, ժամանակակից վիրահատություններ են կատարվում: Ծնկան, կոնք-ազդրային եւ ուսահոդի իմպլանտացիա, նաեւ Հայաստանում նախադեպը չունեցող հոդերի երկրորդային իմպլանտացիա: Այս ամենը հնարավոր է դարձել «Նաիրի» բժշկական կենտրոնի եւ ֆիննական «Կոկսա» կլինիկայի գորակցության արդյունքում: «Կոկսա-Նաիրի» կլինիկան արդեն մեկ տարեկան է:
Բացասական եքերի թիվը 0 է, դրականը՝ ճիշտ այնքան, որքան կատարված վիրահատություններն են: Նաիրի բժշկական կենրոնում մեկ տարի առաջ բացված Նաիրի Կոքսան հիմա իր վրա է վեցրել հանրապետության ամենաբարդ օրթոպեդիկ դեպքերը: Հոդերի երկրորդային վիրահատությունները, որոնք մինչեւ այս կենտրոնի ստեղծումը երբեք Հայաստանում չէր արվել, հիմա այստեղ հաշվում են 3 տասնյակից ավելի:
Նման իմպլանտացիաները ֆիննական կոքսա կլինիկան տարեկան հազարներով է անում ու համարվում աշխարհում լավագույնը: Մեկ տարի առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնի հետ մեկ միասնական կլինիկա ստեղծեցին, որն այժմ նոր խոսք է այս ոլորտում: