Կործանված Տու-154 ինքնաթիռում պայթյուն չի եղել, սակայն չի բացառվում ահաբեկչության վարկածը

Սեւ ծովում կործանված Տու-154 ինքնաթիռի առաջին սեւ արկղի վերծանումից հետո ավիաաղետի պատճառները հետաքննող հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ օդանավում պայթյուն չի եղել: Չնայած դրան Ռուսաստանի զինված ուժերի ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայության պետը հայտնել է, որ ահաբեկչության վարկածը չի բացառվում Տու-154-ի կործմանումը հետաքննելիս, քանի որ ահաբեկչությունը միայն պայթյունը չէ, կարող են լինել նաեւ այլ պատճառներ:

Ավելի վաղ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ահաբեկչությունը չի դիտարկվում որպես ավիաաղետի հիմնական պատճառ: Իսկ Սեւ ծովում՝ ավիաաղետի վայրում, որոնողական աշխատանքների հիմնական փուլն ավարտված է, քանի որ ջրի մակերեւույթ են բարձրացվել կործանված ինքնաթիռի գործնականում բոլոր բաղադրիչները: Ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ վերջնական եզրակացությունները կարվեն օդանավի բոլոր ինքնագրիչների վերծանումից հետո:

Տու-154 ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Սիրիա, դեկտեմբերի 25-ին կործանվել է Սեւ ծովում: Օդանավում եղել է 92 մարդ:


Source: Yerkir Media
Link: Կործանված Տու-154 ինքնաթիռում պայթյուն չի եղել, սակայն չի բացառվում ահաբեկչության վարկածը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image