Հազարից ավելի դանիացի երիտասարդներ մեղադրվում են Facebook-ում պոռնոգրաֆիայի տարածման մեջ

Հազարից ավելի երիտասարդներ Դանիայում կարող են ամբաստանյալի աթոռին հայտնվել պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեղադրանքով, որոնցում 15-ամյա դեռահասներ են նկարահանվել: Իրավապահների հաղորդմամբ՝ նրանք մեղադրվում են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեջ, քանի որ տեսանյութերում երևացող դեռահասների տարիքը 18-ից ցածր է:

Ընդհանուր առմամբ գործում 1004 մարդ է ներգրավված: Ըստ դանիական ոստիկանության ներկայացուցչի՝ այս գործը պետք է որպես նախազգուշացում ծառայի երիտասարդների համար՝ կապված այն հետևանքների հետ, որոնց կարող է հանգեցնել պոռնոգրաֆիկ տեսանյութերի տարածումը:

Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կհայտնվեն այն մարդկանց ցանկում, ովքեր ճանաչվել են մանկական պոռնոգրաֆիայի տարածողներ:

Source: Yerkir Media
Link: Հազարից ավելի դանիացի երիտասարդներ մեղադրվում են Facebook-ում պոռնոգրաֆիայի տարածման մեջ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image