Հալեպից դուրս է բերվել ավելի քան 6 հազար մարդ

Սիրիայի հակամարտության կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աշխատակիցները Հալեպից տարհանման գործողության առաջին օրվա ընթացքում քաղաքի արեւելյան թաղամասերից դուրս են բերել ինը ավտոշարասյուն, որոնք տեղափոխել են 6462 մարդու, այդ թվում՝ ավելի քան 3 հազար զինյալների եւ 301 վիրավորների: Այդ մասին ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում է, որ «մարդատար բոլոր ավտոբուսները եւ շտապօգնության մեքենաներն ուղեկցվում են ռուսական կենտրոնի սպաների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավված աշխատակիցների կողմից»:

Անվտանգության ապահովման նպատակով ավտոշարասյունների ընթացքի ճանապարհին տեղակայված են հատուկ պահակակետեր: Սադրանքներից խուսափելու համար ռուսական կենտրոնը գործողության շուրջօրյա հսկողություն է իրականացնում անօդաչու թռչող սարքերի եւ վեբ-խցիկների օգնությամբ:

Արեւելյան Հալեպից զինյալների ու նրանց ընտանիքների անդամների դուրսբերումը ռուսական կենտրոնն անցկացնում է երկրի իշխանությունների հետ փոխգործակցությամբ: Ավտոբուսների ու շտապօգնության մեքենաների շարասյուները հատուկ միջանցքով ընթանում են Իդլիբ քաղաքի ուղղությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 


Source: Yerkir Media
Link: Հալեպից դուրս է բերվել ավելի քան 6 հազար մարդ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image