Հալեպից մարդկանց տարհանումը վերսկսվել է

Սիրիայի Հալեպ քաղաքից վերսկսվել է այն մարդկանց տարահանումը, որոնք արգելափակված էին մնացել քաղաքի արեւելյան մասում: Այդ մասին հաղորդել է  BBC-ն՝ հղում անելով բժիշկներին եւ դիտորդներին:

Դեկտեմբերի 18-ի երեկոյան արեւելյան Հալեպից շուրջ 350 մարդ է կարողացել հեռանալ հինգ ավտոբուսներով, հայտնել է Ահմադ ալ Դբիսը, որը գլխավորում է դեպի Խան ալ Ասել տարահանումը համակարգող բժիշկների խումբը, որտեղից այնուհետեւ կարելի է մեկնել քաղաքի այլ շրջաններ կամ Իդլիբի նահանգ:

Տարահանումը վերսկսելու մասին դեկտեմբերի 18-ի երեկոյան  Reuters գործակալությանը հայտնել է Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Հալեպից խաղաղ բնակիչների դուրսբերման գործողությունն սկսվել է դեկտեմբերի 15-ին: Այդ պահից քաղաքի արեւելյան մասից հեռացել է մի քանի հազար մարդ:


Source: Yerkir Media
Link: Հալեպից մարդկանց տարհանումը վերսկսվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image