Հալեպի բնակիչները տոնում են քաղաքի ազատագրումն անօրինական զինված կազմավորումներից: Անձրեւոտ եղանակն ու քամին մարդկանց հետ չեն պահում դուրս գալու փողոց եւ մյուսների հետ կիսել այդ տոնը, որը թերեւս ամենանշանակալիցն է նրանց կյանքում վերջին հինգ տարվա ընթացքում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Սիրիայի կառավարական զորքերը դեկտեմբերի 22-ին պաշտոնապես հայտարարել են, որ Հալեպն ամբողջությամբ գտնվում է իրենց հսկողության ներքո: «Սիրիական բանակի հրամանատարությունը հայտարարում է Հալեպում խաղաղության ու անվտանգության վերականգնման մասին»,- ասված է սիրիական բանակի հրամանատարության հայտարարության մեջ:
Զինվորականները նշում են որ վերջին ապստամբներն ու խաղաղ բնակիչները հեռացել են քաղաքի արեւելյան մասից, այնպես որ այժմ նրա նկատմամբ հսկողությունը վերականգված է:
Իր հայտարարության մեջ սիրիական բանակը Հալեպի ազատագրումը գնահատում է որպես «ռազմավարական բեկում ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:
«Մենք մտածում էինք, որ այս օրը երբեք չի գա: Մենք այս պահին սպասել ենք 5 տարի: Կեցցե Բաշարը, Կեցցեն Ռուսաստանն ու Սիրիան»,- լրագրողներին ասել է բնակիչներից մեկը:
Արեւելյան Հալեպից ապստամբների ու քաղաքացիական բնակչության տարհանումն սկսվել էր դեկտեմբերի 15-ին: Դրա կազմակերպմամբ զբաղվում էր Ռուսաստանը՝ իր գործողությունները համաձայնեցնելով Թուրքիայի հետ:
Source: Yerkir Media
Link: Հալեպի բնակիչներն ամբողջ գիշեր տոնել են քաղաքի ազատագրումը