Սիրիայում «Երկիրն այսօրի» թղթակից Զարմիկ Պողիկյանը ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ գրառում է կատարել՝ տեղեկացնելով Հալեպի ամբողջական ազատագրման մասին։
«Այժմ Սուրիական Բանակի Հրամանատարութիւնը կը յայտարարէ Հալէպի ամբողջական ազատագրութեան հաղորդագրութիւնը։ Ապրէ՛ յաղթանակած Հալէպ»,- գրում է նա։
Իսկ քիչ ավելի վաղ նա հայտնել էր, որ «Ժամեր առաջ, Հալէպէն հանրակառքերով դուրս բերուեցաւ զինեալ ահաբեկիչներու վերջին խումբը։
Սուրիական բանակը մուտք գործեց Հալէպի արեւելեան շրջանի վերջին այն թաղամասերը, ուրկէ դուրս բերուեցան զինեալները՝ ականազերծելու շրջանն ու նսխապատրաստուելու սուրիական բանակի հրամանատարութեան Հալէպի ամբողջական ազատագրման հաղորդագրութեան»։
Source: Yerkir Media
Link: Հալեպն ամբողջությամբ ազատագրված է