Հալեպն ավիահարվածների թիրախում է հայտնվել. կան զոհեր

September 23, 2016

Սիրիայի կառավարական բանակն այսօր հայտնել է Հալեպի արեւելյան շրջանների ազատագրման գործողություն սկսելու մասին. փոխանցում է ՍԱՆԱ գործակալությունը:

Արեւմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով Բրիտանիայում հիմնված մարդու իրավունքների դիտորդական խմբին, հայտնում են, որ այդ հայտարարությունից ժամեր անց Հալեպն ավիահարվածների թիրախում է հայտնվել: Զոհեր կան: Հարձակման պատասխանատուն էլ, դիտորդների պնդմամբ, սիրիական կամ ռուսական օդային ուժերն են:

Ռուսաստանն աջակցում է Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմին, Միացյալ Նահանգներն էլ՝ սիրիական ընդդիմությանը: Սիրիայում չդադարող բախումների ու հարձակումների համար մեկը մյուսին է մեղադրում:


Source: Yerkir Media
Link: Հալեպն ավիահարվածների թիրախում է հայտնվել. կան զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image