Հալեպում զոհվել է հայուհի Սեւան Հատատը

September 28, 2016

Այս օրերին Հալեպը շարունակում է հրթիռակոծվել, մարդկային ու նյութական կորուստներ ունի նաեւ հայ համայնքը: Ցավոք Հալեպի Սուլեիմանե հայաբնակ թաղամասի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է հայազգի 47-ամյա Սեւան Հատատը:

Զինյալ ահաբեկչական խմբավորումների թիրախում է եղել նաեւ Հալեպի հայաշատ՝ Ազիզիե թաղամասում գտնվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության դաշտը, նաեւ մի շարք այլ թաղամասեր: Պայթյունների հետեւանքով 2 մարդ է զոհվել, 10-ը վիրավորվել է:

Վիրավորների թվում էլ՝ հայազգի Ջորջ Մութաֆյանն է: Ավելի ուշ հրթիռակոծվել է նաեւՀալեպի՝ Կրթասիրաց վարժարանի շենքը: Կառույցը նյութական մեծ վնասներ է կրել եւ հաջորդող երկու օրերին կրթօջախը չի գործի:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image