Հալեպում հայ համայնքապետերի, ՀՀ գլխավոր հյուպատոսի, հայկական վարժարանների և միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նշվել է Սրբոց թարգմանչաց տոնը: Նախ տեղի է ունեցել Սուրբ պատարագ, այնուհետև ներկաներին օրվա պատգամն է փոխանցել Բերիո Հայոց թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը:
Միջոցառման ընթացքում տարբեր վարժարանների աշակերտների մասնակցությամբ մատուցվել է գեղարվեստական ծրագիր:
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պարգևատրել է Հալեպի հայկական վարժարանների կրթական գործիչներին և վարչական ծառայողներին:
Source: Yerkir Media
Link: Հալեպում նշել են Սրբոց թարգմանչաց տոնը