Հալեպում գտնվող աշխարհի ամենամեծ պատմական փակ շուկան՝ Ալ-Մադինան, վերսկսել է աշխատանքները: Այժմ ընդամենը 20 տաղավարներ են գործում:
Նշենք, որ Հալեպում զինված ահաբեկչական խմբավորումները դեռևս 2012թ.-ին գրավել են Ալ-Մադինան, հրետանային ռմբակոծության հետևանքով խանութների մեծ մասը ավերվել է, շուկայի որոշ մասեր ապամոնտաժվել են:
Ալ-Մադինան աշխարհում ամենամեծ փակ պատմական շուկան է: Առևտրի և արհեստների տաղավարների շարքերի ընդհանուր երկարությունը 13 կմ է: Այն իր մեջ ներառում է մի քանի ավելի փոքր շուկաներ, որոնցից շատերը գոյություն ունեն 14-րդ դարից:
30 տարի առաջ Հալեպի Հին քաղաքի կազմում Ալ-Մադինա շուկան ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: