Հալեպում 42 զինյալ կամավոր վայր է դրել զենքը

Հալեպի արեւելքում՝ Էլ Կադիսիա շրջանից դուրս են եկել 42 զինյալներ, որոնք հրաժարվել են շարունակել մարտական գործողությունները եւ վայր են դրել զենքը: Այդ մասին հաղորդվում է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:

Անօրինական կազմավորումների՝ զենքը վայր դրած բոլոր անդամների նկատմամբ գործում է համաներումը, որն ավելի վաղ հայտարարվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանագրով:

Նոյեմբերի 27-ի ընթացքում կառավարական զորքերը ահաբեկիչներից ութ թաղամաս են ազատագրել Հալեպի արեւելքում: Ազատագրված թաղամասերից տարհանվել է ավելի քան 2,5 հազար խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան 800-ը երեխաներ են:

Հաշտության գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել է հազարի:


Source: Yerkir Media
Link: Հալեպում 42 զինյալ կամավոր վայր է դրել զենքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image