Հակառակորդը որոշ հատվածներում խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Որոշ հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային և ականանետային զինատեսակներ:

Մասնավորապես հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ են արձակվել 60 մմ ականանետից (2 արկ) ևՀԱՆ-17 տիպի նռնականետից (14 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Բացի վերոնշյալից իրազեկում ենք, որ համաձայն կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության, այսօրվա ընթացքում ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու իրականացնել  դիակների որոնման աշխատանքներ:

Հիշեցնում ենք նաև, որ ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:


Source: Yerkir Media
Link: Հակառակորդը որոշ հատվածներում խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image