Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսում է պայքարը Ազգերի լիգայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում սկսում է պայքարն Ազգերի լիգայում: Բոլորիս համար մի նոր մրցաշարը, որը հաղթելու դեպքում իրավունք կստանանք մասնակցելու Եվրոպայի հաջորդ առաջնությանը:

Ազգերի լիգան բացարձակ նոր մրցաշար է, որն անցկացվում է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո: Մրցաշարը որպես այդպիսին փոխարինում է ընկերական խաղերին և հնարավորություն տալիս խաղալ գրեթե նույն կարգ ունեցող թիմերի հետ: Մրցաշարին մասնակցում են եվրոպական բոլոր 55 հավաքականները, որոնք բաշխվել են 4 լիգաների: Թիմերը հայտնվել են 10 խմբերում` 5-6 հավաքականով: Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն ընտրանիներ կխաղան եզրափակիչ փուլում:

Ամեն  լիգա կունենա իր փլեյ-օֆֆը, որն էլ իր հերթին բաղկացած կլինի 2 մեկխաղյա կիսաեզրափակիչներից և եզրափակչից: Յուրաքանչյուր փլեյ-օֆֆի հաղթող Եվրո-2020-ի ուղեգիր կստանա:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Ազգերի Լիգայի խմբային փուլում ընդգրկվել է D դիվիզիոնի 4-րդ խմբում և կմրցի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Եվրո-2020-ի խմբային փուլում խաղալու համար Վարդան Մինասյանի սաները խմբում պետք է զբաղեցնեն առաջին հորիզոնականը, այնուհետ հարկավոր է հաղթել կիսաեզրափակչում և եզրափակչում: Եվ միայն այդքան հետո կմասնակցեն Եվրո-2020-ին:

Ազգերի լիգան մեզ համար կմեկնարկիայսօր՝  սեպտեմբերի 6-ին Լիխտենշտեյնի դեմ խաղով: Այնուհետ՝ երեք օր անց, Հայաստանի հավաքականը արտագնա խաղում կմրցի Մակեդոնիայի հետ:

Հոկտեմբերի 10-ին Երևանում Հայաստանի հավաքականը կմրցի Ջիբրալթարի հետ, իսկ հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի ընտրանու դեմ: Լիգայի վերջին երկու խաղերը Վարդան Մինասյանի սաների համար կլինեն արտագնա. նոյեմբերի 16-ին կկայանա Ջիբրալթար-Հայաստան, իսկ նոյեմբերի 19-ին՝ Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումները:

Source: Yerkir Media
Link: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սկսում է պայքարը Ազգերի լիգայում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image