Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հայտարարությանը:
«Նուրսուլթան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ բարեկամ հայ ժողովուրդը ճիշտ ուղի կգտնի ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար` կառուսցողական երկխոսության միջոցով և իրավական դաշտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Source: Yerkir Media
Link: Հայաստանի և Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել