Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը կլոր սեղան էր կազմակերպել

December 1, 2017

Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հետ համատեղ դեկտեմբերի 1-ին կազմակերպել է կլոր սեղան «Անվտանգությունը և կայունությունը սևծովյան տարածաշրջանում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով: Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունից, կլոր սեղանը նվիրված է եղել ԵՄ-ին Բուլղարիայի անդամակցության 10-ամյակին և Եվրամիությունում 2018թ. առաջին կիսամյակում Բուլղարիայի համանախագահությանը:

Միջոցառման նպատակն էր սևծովյան տարածաշրջանում անվտանգության և կայունության բարդ խնդիրների քննարկման համար հարթակի ձևավորումը: Կլոր սեղանի բացմանը ելույթ են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պոպովան, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Դեսպանները շնորհավորել են Հայաստանին Եվրոպական Միության հետ համագործակցության պատմական համաձայնագիր ստորագրելու կապակցությամբ:

Source: Yerkir Media
Link: Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը կլոր սեղան էր կազմակերպել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image