Հայաստանում ընտանիքներն ավելի առողջ են դառնում. հետազոտություն

August 29, 2017

«Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցի համաձայն՝ Հայաստանում ընտանիքներն ավելի առողջ են դառնում:  15-49 տարեկան ամուսնացած 10 կանանցից 6-ն  օգտագործում  է հակաբեղմնավորման որևէ մեթոդ.

«28 տոկոսը՝ որևէ ժամանակակից  և 29 տոկոսը՝ որևէ ավանդական մեթոդ: Ժամանակակից մեթոդների օգտագործման մակարդակը 2005 թվականի 20 տոկոսից 2015-16 թվականներին աճել է մինչև 28 տոկոսը»,- նշած է զեկույցում:

Համաձայն զեկույցի՝ Հայաստանում երեխաների մեծամասնությունը ստանում է բոլոր հիմնական պատվաստումները: Հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ 24-35 ամսական երեխաների 89 տոկոսը ստացել է դրանք:

ՀԺԱՀ-ի արդյունքները փաստում են նաև, որ սակավարյունության տարածվածությունը կանանց և երեխաների շրջանում նվազել է՝ կանանց շրջանում սակավարյունության մակարդակը 2005 թվականի 21 տոկոսից 2015-16 թվականներին նվազել է մինչև 13 տոկոս:

«Սակավարյունության տարածվածության մակարդակը 2005 թվականին 33 տոկոսից 2015-16 թվականներին նվազել է մինչև 16 տոկոս: Սակավարյունության տարածվածությունն ամենաբարձրը Գեղարքունիքի մարզի երեխաների շրջանում է՝ 49 տոկոս և ամենացածրը՝ Արմավիրի մարզի երեխաների շրջանում՝ 7 տոկոս»,- ասված է զեկույցում:

 

Source: Yerkir Media
Link: Հայաստանում ընտանիքներն ավելի առողջ են դառնում. հետազոտություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image