Հայաստանում պղնձի, մոլիբդենի, պողպատյա խողովակների արտադրությունն աճել է

October 15, 2017

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-օգոստոս  ամիսներին Հայաստանում արտադրվել է 280.1 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.8%-ով։

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն, ցինկի խտանյութի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-օգոստոսին  աճել են 21.6%-ով և կազմել 6 341.0  տոննա,  մոլիբդենի խտանյութի արտադրությունը՝  5.8%-ով (7 453.0 տոննա), ֆեռոմոլիբդենինը՝  15.2%-ով (4 487.0 տոննա):

Հունվար-օգոստոսին  ալյումինե  փայլաթիթեղի արտադրության ծավալները  2016 թ-ի նույն ժամանակահատվածի  համեմատ աճել են 9.5%-ով՝ կազմելով 21 831.0  տոննա, իսկ ալյումինե գլանվածքինի արտադրությունն ավելացել է  149.3 անգամ՝ կազմելով 448 տոննա:

Ըստ ԱՎԾ-ի՝  այս տարվա հունվարին 55%-ով աճել է նաև պողպատյա խողովակների արտադրությունը և կազմել 6 727.0 տոննա:

Նշենք նաև, որ այս տարվա ութ ամիսներին 2.7 տոկոսով նվազել է կոնվերտորային պղնձի արտադրության ծավալը և կազմել 7 855.0  տոննա։

Source: Yerkir Media
Link: Հայաստանում պղնձի, մոլիբդենի, պողպատյա խողովակների արտադրությունն աճել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image