Հայաստանում փակվել է 1480 աղբանոց

June 29, 2017

«Մաքուր Հայաստան» ծրագրի  շրջանակներում  2017 թվականի հունիսի 27-ի դրությամբ գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված  2029  (494,61 հա) աղբանոցից փակվել է 1480-ը, փակման ենթակա է ևս 272 աղբանոց:   Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից՝ հավելելով. «ՀՀ մարզերի և համայնքների աղբահանության և սանիտարական մաքրման շրջանակներում  126 համայնք  39 մասնավոր ընկերության է պատվիրակել  աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, իսկ 97  համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են շուրջ 8500 պայմանագիր:

Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր, և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:

Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերում  տուգանքներ կիրառելու օրենսդրական նախաձեռնության աշխատանքներն արդեն ավարտվել են  և ս.թ սեպտեմբերին այն կներկայացվի  Ազգային ժողով, կհաստատվեն նաև  աղբավայրերի արտոնագրման չափանիշները:

ՀՀ  մարզերում պարբերաբար անցկացվում են  սանիտարական մաքրման, տարածքների բարեկարգման, աղբավայրերի փակման աշխատանքներ: Մասնավորապես, հուլիսի 1-ին մի քանի մարզերում տեղի են ունենալու շաբաթօրյակներ»:

Source: Yerkir Media
Link: Հայաստանում փակվել է 1480 աղբանոց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image