Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա յոթ ամիսներին աճել է 72.4 տոկոսով և կազմել 197.4 տոննա: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա հունվար-հուլիսին մեր երկրում արտադրվել է 114.5 տոննա օճառ:
Վիճակագրական ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանում ավելացել է նաև լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2017 թ-ի հունվար-հուլիսին արտադրվել է 2 096.0 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2016 թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 1 252.0 տոննա: