«Հայկական բանակը ադրբեջանի սպառնալիքներին պետք է պատասխանի նաեւ հակահարվածով»

Հայկական բանակը ադրբեջանական կողմի սպառնալիքներին պետք է պատասխանի ոչ միայն պաշտպանական մարտերով, այլ նաեւ հակահարվածով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: Վերջինիս խոսքով մեր բանակը պետք է կարողանա նախահարձակ լինել. սարսափելի սխալ է թույլ տալ հակառակորդին որոշել՝ երբ հարձակվել:

Նա նաեւ նշել է, որ ռազմական գործում չի կարելի կանխատեսումներով առաջնորդվել: Չի կարելի թշնամու վարքագիծը կաղապարել եւ առաջնորդվել կարծրատիպերով, քանի որ թշնամին անընդհատ զարգանում է եւ հանկարծակիի բերում: Այդպես եղավ 93 թվականի դեկտեմբերին եւ այս ապրիլին: Հետեւաբար՝ բանակը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի հարձակումներին:

«Մենք պետք է նախահարձակ լինենք: Մենք պետք է մեր բանակին դաստիարակենք ազատագրելու վրա, նոր հողեր հայկական հողեր հետ բերելու վրա: Սկզբում հյուսիսում, հարավում գուցե: Այդպիսի բանակ ունենալու դեպքում մեր վրա ոչ մեկ չի հարձակվի»,- նշեց նա:


Source: Yerkir Media
Link: «Հայկական բանակը ադրբեջանի սպառնալիքներին պետք է պատասխանի նաեւ հակահարվածով»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image