Մայիսի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, սահմանի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ՀՀ սահմանին ևս հնչել են կրակոցներ, թվով ավելի քիչ և հիմնականում միայն հրաձգային զենքերից: Կորուստներ հայկական կողմից չեն եղել:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հանգիստ է: