Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ապրիլի 10-ին իրականացրել է դիակների փոխանակում։ Այս մասին հայտնում են հանձնաժողովից։
Ինչպես «Երկիր Մեդիային» հայտնեց ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը, հայկական հողմին է հանձնվել նահատակ 18 զինվորականի աճյուն։
Source: Yerkir Media
Link: Հայկական կողմին է հանձնվել 18 զինվորականի աճյուն