Այսօր հայկական ձեռագրերի ամենամեծ պահոցը՝ Մատենադարանը միանգամից 27 արժեքավոր ձեռագիր է նվեր ստացել: Նվիրատուն Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունն է:
Ձեռագրերը մինչ այժմ պահպանվել են Բեյրութի «Նշան Փալանջյան» ճեմարանում:
Հանրապետության 100-ամյակի, նաեւ Համազգայինի 90-ամյակի առիթով միությունը որոշել է մատենագրերը Բեյրութից Երեւան տեղափոխել ու նվիրել Մատենադարանին: