Հայտնի չէ՝ ինչ են քննարկել Էրդողանն ու Թիլերսոնը հանդիպման ժամանակ

July 10, 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Թարաբյա» պալատում ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի օրակարգը չի նշվում:

Ավելի վաղ Թիլերսոնը Ստամբուլում հանդիպել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը քննարկել էին Կատարի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Թիլերսոնը մասնակցել է Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսին, որն անց է կացվել Ստամբուլում:

Source: Yerkir Media
Link: Հայտնի չէ՝ ինչ են քննարկել Էրդողանն ու Թիլերսոնը հանդիպման ժամանակ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image