Հայրապետյան՝ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Յուրչենկոյի առջեւ

May 4, 2017

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով Մախաչկալայաի «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի՝ օրեր առաջ հնչեցրած այն մտքին, որ ՀՖՖ-ն իրեն պաշտոնապես չի հրավիրել Հայաստանի ազգային հավաքական, այսօր հայտարարել է, որ իրենք բազամաթիվ քայլեր են արել նրան հրավիրելու, բայց դարպասապահը հույս ուներ հանդես գալ Ռուսաստանի հավաքականում:

Չնայած այդ ամենին Հայրապետյանը նշել է, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Յուրչենկոյի առջեւ:

Յուրչենկոն արդեն մեկնաբանել է Հայրապետյանի այդ հայտարարությանը, ասելով, որ նախապատվությունը կտա այն հավաքականին, որը սրտին մոտ է: Թե ո՞ր ընտրանու մասին է խոսքը՝ ցույց կտա ժամանակը: Յուրչենկոն որոշում կկայանցնի այն դեպքում, երբ կոնկրետ խոսակցություն լինի:

 

Source: Yerkir Media
Link: Հայրապետյան՝ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Յուրչենկոյի առջեւ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image