Հայ հրշեջ-փրկարարները Վրաստանի պետական պարգևներ են ստացել

December 21, 2017

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից պարգևներ է հանձնել ամռանը Բորժոմիի կիրճում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցած հայ հրշեջ-փրկարարներին:

Վրաստանի ՆԳՆ «Արիության համար» մեդալով պարգևատրվեց ՓԾ տարբեր ստորաբաժանումների 15, շնորհակալագրով՝ 43 ծառայող:

Դեսպանը նշել է, որ Վրաստանը ևս պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել Հայաստանին և այս պարգևների միջոցով իր երախտագիտությունն է հայտնում եղբայրական երկրին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:

 

Source: Yerkir Media
Link: Հայ հրշեջ-փրկարարները Վրաստանի պետական պարգևներ են ստացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image