Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը մեկ հարկի տակ է հավաքել հայ եւ ֆրանսիացի փոքրիկների, որոնք չնայած լեզվական դժվարություններին կարողանում են խոսել արվեստի լեզվով:
Նման երաժշտախումբ ստեղծելու գաղափարը մեկ տարի առաջ իրականություն է դարձել Երեւանի Չայկովսկու անվան երաժշտկական դպրոցի ու Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիայի նախաձեռնությամբ՝ արձագանքել է նաեւ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը:
Նվագախմբի առաջին մեծ համերգը մեկ տարի առաջ է տեղի ունեցել՝ Ֆրանսիայում: Մասնակիցներն այն նվիրել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս անգամ էլ խմբի ֆրանսիացի երաժիշտներն են հյուրի կարգավիճակով՝ Երեւանում:
Ապրիլի 14-ից 24-ը նրանց լսելու հնարավորություն ունի նաեւ հայ հանդիսատեսը: Համերգներ կլինեն Աշտարակում, Գյումրիում, Երեւանում:
Դիանա Մեսրոպյանը խմբում ներկայացնում է Արցախը: Ասում է հատկապես այս օրերին մեծ պատասխանատվությամբ է երաժշտական գործիքը ձեռքը վերցնում: Մաղիոնն էլ փորձում է հայաստանյան այցի տպավորություններով կիսվել՝ առաջինը նշում է հայկական առանձնահատուկ հյուրընկալությունը:
Նվագախմբի ֆրանսիացի երաժիշտներին միայն հայկական հյուրասիրությունը չէ, որ հետաքրքրել է: Ռոլանի կոնսերվատորիայում ամիսներ առաջ դուդուկի բաժին է բացվել, ասում են՝ այնտեղ այս պահին միայն ֆրանսիացի երեխաներ են սովորում:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը համերգներ կտա Հայաստանում