Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները հանդիպել են նախագահի հետ
February 2, 2018
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նման կազմով խորհրդակցություն առաջին անգամ է կայացել: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանձնաժողովը նոր օրենքով դառնում է ինքնավար մարմին, փոխվել են հանձնաժողովի կարգավիճակն ու դրա անդամներին ներկայացվող պահանջները:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրել է վերջին տարիներին հանձնաժողովի կատարած աշխատանքը եւ խոսել է 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների, ինչպես նաեւ էներգետիկայի, ջրային եւ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտներում կարգավորման մեխանիզմների կատարելագործման նպատակով իրականացված աշխատանքների ու սակագնային քաղաքականության մասին:
Ծրագիրը, որ հանձնաժողովն այս տարի պետք է իրականացնի, մշակվել է Ասիական զարգացման բանկի առաջարկությունների հիման վրա եւ արժանացել օրենսդիրի հավանությանը: Նախագահը հանձնարարել է հանձնաժողովին համարժեք արձագանքել Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ թափանցիկ աշխատելաոճ որդեգրել: