Հանրապետության որոշ շրջաններում սպասվում է ձյուն, բուք, 0-ից ցածր ջերմաստիճան
April 3, 2018
Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։
Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում։