Հուլիսի 23-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով:
Հանրապետության տարածքում հուլիսի 23-ին պասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 23-ին էապես չի փոխվի:
Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը սպասվում է +24, ցերեկը՝ +40, երեկոյան՝ + 37 աստիճան տաքություն։