Հաշվիչների ժամային անճշտությունների պատճառով ՀԷՑ-ը 5 մլն դրամ կտուգանվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ին կտուգանի 5 մլն դրամի չափով: Ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի ապրիլի 13-ի նիստի օրակարգում:

Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողվի կայքէջից: Ըստ այդմ, ընկերությունը չի կատարել էլեկտրաէներգիայի մատկարարաման եւ օգտագործման կանոնները, ըստ որի, մատակարարը պարտավոր է տարին առնվազն մեկ անգամ ստուգել եւ ճշգրտել էլեկտրոնային առեւտրային հաշվիչների ժամերն՝ այնպես, որ դրանք ճշգրիտ հաշվառեն Հանձնաժողովի կողմից սահմանված՝ գիշերային եւ ցերեկային ժամերին սպառված էլեկտրաէներգիայի քանակությունները: Այս կերպ ընկերությունը խախտել է նաեւ սպառողների իրավունքներն ու օրինական շահերը:


Source: Yerkir Media
Link: Հաշվիչների ժամային անճշտությունների պատճառով ՀԷՑ-ը 5 մլն դրամ կտուգանվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image