Հավայան կղզիներում 94-ամյա կինը հաջողությամբ ավարտել է ԲՈՒՀ-ը եւ դիպլոմ ստացել

January 29, 2017

Հավայան կղզիների 94-ամյա բնակչուհի Էմի Քրաթոնը ստացել է բաղձալի բակալավրիատի դիպլոմը։ Տարեց կինը հեռակա դասընթացներ է անցել եւ քննություն տվել Նյու Հեմփշիրի համալսարանում, հայտնում է Life–ը։

Տիկին Քրաթոնը հաշմանդամի սայլակին է գամված, ուստի դիպլոմը ստացել է ուրիշ նահանգում։ Քանի որ նա չի կարողացել մյուս շրջանավարտների նման դիպլոմը ստանալ ԲՈՒՀ–ում, Նյու Հեմփշիրի Հարավային համալսարանի նախագահն անձամբ է եկել այն կնոջը հանձնելու։

Էմի Քրաթոնն աշխարհում մեկն է։ Արվեստագիտության ոլորտում բակալավրի որակավորում ստանալով՝ կինը պլանավորում է ընդունվել մագիստրատուրա։


Source: Yerkir Media
Link: Հավայան կղզիներում 94-ամյա կինը հաջողությամբ ավարտել է ԲՈՒՀ-ը եւ դիպլոմ ստացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image