Հարավային Կարոլինայում ոստիկանությունն ազատել է ռեստորանում պատանդառված հաճախորդներին
August 25, 2017
Ոստիկանությունը ազատել է ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքի ռեստորաններից մեկում պատանդ վերցված անձանց:
Կրակոցների հետեւանքով 1 մարդ է զոհվել է, եւս 1-ը վիրավորվել է: Հանցագործը նույնպես տուժել է ոստիկանության կողմից արձակած կրակոցներից: Քաքապետ Ջոն Թեքլենբուրգի հաղորդմամբ՝ միջադեպը չի կարելի որակել որպես ահաբեկչություն կամ ռասիզմի դրսեւորում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անհայտ զինված անձը ՝ խոհանոցի աշխատողի զգեստով, մուտք էր գործել ռեստորան եւ հայտարարել, որ այսուհետ նա է Չարլսթոնի «նոր թագավորը»:
Ըստ որոշ տվյալների ռեստորանում այդ պահին եղել է գրեթե 30 մարդ: