Մայիսի 12-ին ամբողջ աշխարհում տասնյակ հազարավոր համակարգիչներ վարակվել են WanaCrypt0r 2.0 վիրուսով: Սկզբում այն կաթվածահար է արել բրիտանական հիվանդանոցների աշխատանքը, ապա տարածվել ամբողջ աշխարհում՝ վարակելով նաև Ռուսաստանի պետական հիմնարկները, հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ, Գերմանիայի երկաթուղային ցանցի համակարգեր:
Kaspersky լաբորատորիան պարզել է, որ 74 երկրներում ավելի քան 45 հազար հարձակում է իրականացվել, այդ թվում՝ Հայաստանում, Հնդկաստանում, Չինաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում:
Վիրուսը կոդավորում է համակարգչի ֆայլերը և ապաարգելափակման դիմաց պահանջում 300 դոլար։
Բրիտանական որոշ պարբերականներ, այդ թվում՝ Telegraph-ը, հակերային հարձակման մեջ անուղղակիորեն մեղադրում են Ռուսաստանին։ Նրանք ակնարկում են, որ դա կարող է սիրիական ավիաբազայի վրա ամերիկյան հրթիռային հարձակման պատասխանը լինել ՌԴ-ի կողմից ։
Source: Yerkir Media
Link: Հաքերային աննախադեպ հարձակում աշխարհում