Հենրիխ Մխիթարյան. «Երբեք մի կորցրեք ձեր հավատը»

October 10, 2017

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:

«Երբեք մի կորցրեք ձեր հավատը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հետ պատրաստվում ենք նոր մարտահրավերների: Շնորհակալություն թիմին աշխատանքի համար, շնորհակալություն երկրպագուներին՝ հավաքականի կողքին լինելու համար»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին հավաքեց ընդամենը 7 միավոր և նախավերջինն էր E խմբում:

Source: Yerkir Media
Link: Հենրիխ Մխիթարյան. «Երբեք մի կորցրեք ձեր հավատը»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image