Աշխարհը միակն է, իսկ երկրները բազմաթիվ ու բազմերանգ: Նրանք տարբերվում են իրենց մեծությամբ, ազգաբնակչությամբ, խաղաղասիրությամբ, լեզուների բազմազանությամբ, մշակութային արժեքներով և նորաձևությամբ:
Աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը Շանհայն է: Ըստ վերջին տարիների տվյալների` այստեղ ապրում է 23 431 000 մարդ: Իսկ իր երկրի սահմաններից դուրս ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը համարվում է Մալթան: Ինչ վերաբերում է ամենամեծ տարածք ունեցող քաղաքին, ապա ավստալիական Սիդնեյնն է: Նրա ընդհանուր տարածքը 12 144 6 կմ ք. է:
Չնայած չինացիները այս հարցում ևս պատրաստվում են առաջինը լինել: Նրանք երկար տարիներ է ինչ Չինաստանի Գուանդուն նահանգում ծրագրավորում են ստեղծել ամենամեծ քաղաքը` 42 մլն բնակչությամբ: Ի տարբերություն Սիդնեյի և ակնկալիքներ ունեցող Չինաստանի, աշխարհի ամենափոքր քաղաքը խորվաթական Խումն է : Նրա բնակչությունը տատանվում է 17 — 25 մարդկանց մեջ :
Քաղաքներից ամենաբարձրադիրը պերուական Լա Ռինկոնադա քաղաքն է, որը ծովի մակարդակից գտնվում է 5100 մ բարձրության վրա: Իսկ ամենացածր վայրում գտնվող քաղաքը` Մեռյալ ծովի ափին գտնվող իսրայելական Նավե Զոարն է, որը ծովի մակարդակից 395 մ ցածրության վրա է:
Լեզուների բազմազանությամբ հայտնի է Պապուա Նոր Գվինեա երկիրը: Այստեղի բնակչությունը խոսում է ավելի քան 820 տարբեր լեզուներով, ինչը կազմում է ամբողջ աշխարհի լեզուների 12%-ը:
Լեզուների բազմազանությունից զատ, մշակութային, տնտեսական, կլիմայական, ռասսայական, էթնիկ եւ կրոնական առումներով Հնդկաստանը համարվում է ամենաբազմազան երկիրն աշխարհում, իսկ այդ աշխարհի մարդկության համար ամենակարևոր տարրի` թթվածնի ամենաշատ արտադրող երկիրը մեր հարևան Ռուսաստանն է: Քանի որ հենց Սիբիրում է աճում ամբողջ աշխարհի անտառների 25%- ը, որն ավելի շատ տարածք է ընդգրկում, քան ԱՄՆ-ի մայրցամաքային մասը:
Մեկ այլ երկիր` Մալդիվյան կղզիները ջրի տակ հայտնվելու ամենաբարձր հավանականությունն ունեն: Այս երկրի բնակչությունը կանգնած է կործանման լուրջ վտանգի առջև. գլոբալ տաքացման հետեւանքով ամեն տարի կղզին ավելի ու ավելի է ընկղմվում ջրի մեջ:
Ի տարբերություն Մալդիվների բնակչության, Նաուրու փոքր կղզի բնակիչները կարող են կործանվել գիրության պատճառով: Այստեղ բնակչության 95%-ն ունի ավելորդ քաշ: Պատճառը՝ ուտում են շատ , քիչ շարժվում: Իսկ ահա շարժվելը Գուամում` դրախտային հաճույք է, սա միակ երկիրն է, ճանապարհները կառուցված են մարջանից: Լոնդոնի ճանապարհները մարջանապատ չեն, սակայն ոճային են համարվում: Ըստ Ֆորբսի, կարմիր գույնի և լապտերների սիրահար Լոնդոնը ամենանորաձև քաղաքն է, սակայն ոչ թանկարժեքը:
Ոչ մի երկիր ի զորու չէ զիջելու ամենաերջանիկ բնակչությունն ունեցող Շվեյցարիային և ամենաթանկարժեք քաղաքը համարվող Ցյուրիխին: Ավստրիական Վիեննան այդքան թանկ չէ, սակայն իր բնակչությանն ապահովում է բարձր որակով: Եվ ամենավերջում, բաց ամենաերկար անվանում ունեցող քաղաքը Բանգկոկն է, որի օրիգինալ անվանումը բաղկացած է 167 տառից:
Source: Yerkir Media
Link: Հետաքրքիր փաստեր աշխարհի ամենաքաղաքների մասին