Վայոց ձորի Հերհեր եւ Կարմրաշեն գյուղական համայնքներ տանող ճանապարհահատվածում շինարարական եռուզեռ է: Տրասնպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը հերթական աշխատանքային այցն է կատարել:
Հերհեր համայնքում հենապատեր են կառուցվում, շուտով սկսվելու է նաեւ ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքը: Շինարարությանը ներգրավված են նաեւ գյուղացիները:
Այս համայնքների բնակիչները լիահույս են՝ ճանապարհի վերականգնումը նոր հնարավորություններ է ստեղծելու իրենց կենցաղն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Հերհեր վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Աբրահամյանը վստահ է՝ նորոգված ճանապարհը նպաստելու է նաեւ զբոսաշրջության զարգացմանը:
Մարտի 23-ին մեկնարկած ճանապարհաշինական աշխատանքի ավարտը նախատեսված է 2019-ի փետրվարին: