Հզոր պայթյուն Թուրքիայում

Թուրքիայի Շըրնաքի նահանգի Սիլոպի քաղաքում պայթյունի հետեւանքով 4 քաղաքացիական անձ սպանվել, 19 մարդ էլ վիրավորվել են, որոնցից 5-ը՝ ոստիկաններ:

Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը, հեռահար կառավարման ինքնաշեն պայթուցիկը երեկոյան ժամերին փողոցում պայթել է այն պահին, երբ անցնում էր զրահապատ ոստիկանական ավտոմեքենան:

Նախնական վարկածով պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կոյուղու դիտանցքում:

Ենթադրվում է, որ պայթյունն իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության ազատամարտիկները:


Source: Yerkir Media
Link: Հզոր պայթյուն Թուրքիայում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image