Զիմբաբվեում 3 կոկորդիլոսներ խժռել են հոգեւորական Ջոնաթան Մթհեթվային, ով ցանկացել է ցույց տալ, թե ինչպես է Հիսուսը քայլել ջրի վրայով։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։
Դեպքը տեղի է ունեցել տեղաբնակներին իր վտանգավորությամբ հայտնի Կոկորդիլոսների գետում։ Երբ Վերջին օրերի սրբերի եկեղեցու պաստորն իր համայնքի անդամների ներկայությամբ մոտ 30 մետր խորացել է գետում, ապա փորձել ջրի երես դուրս գալ, կոկորդիլոսները հարձակվել են նրա վրա։