ՀԿԿ-ն նոր ղեկավար ունի

October 25, 2017

Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի բյուրոն Տաճատ Սարգսյանին կենտկոմի առաջին քարտուղարի և բյուրոյի անդամի պարտականություններից ազատելու որոշում է կայացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի բյուրոյի անդամ Դավիթ Հարությունյանը:

«Կուսակցության կենտկոմի բյուրոն հոկտեմբերի 25-ին նիստ է գումարել, որի ընթացքում որոշում է կայացվել Տաճատ Սարգսյանին ազատել կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարի և բյուրոյի անդամի պարտականություններից: Բյուրոյի որոշմամբ Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար է նշանակվել Երջանիկ Ղազարյանը»,- ասաց Հարությունյանը:

Հարցին՝ ո՞րն է եղել Տաճատ Սարգսյանին ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի և բյուրոյի անդամի պարտականություններից ազատելու որոշման պատճառը, Դավիթ Հարությունյանը պատախասնեց, որ բյուրոն նման որոշում է կայացրել, քանի որ Տաճատ Սարգսյանն առողջական խնդիր ունի:

Նա հայտնեց, որ Երջանիկ Ղազարյանը նախկինում եղել է կուսակցության երիտասարդական թեւի կենտկոմի առաջին քարտուղարը: ՀԿԿ կենտկոմի նորանշանակ առաջին քարտուղարը ծնվել է 1969թ., ամուսնացած է, ունի երկու տղա և մեկ աղջիկ:

Source: Yerkir Media
Link: ՀԿԿ-ն նոր ղեկավար ունի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image