ՀՀԿ-ն նախընտրական ծրագրում ներառել է երեւանցիներին հուզող խնդիրների լուծումները
April 22, 2017
Երեւանի ավագանու ընտրություններին «Հանուն Երեւան»-ի կարգախոսով մասնակցող «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունն այսօր քարոզարշավ է իրականացրել Արաբկիրում:
Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն, որը ավագանու ՀՀԿ-ական թեկնածուներից է, իր ելույթում նշել է՝ գործող քաղաքապետին քննադատելը հեշտ է, քանի որ քննադատողները մայրաքաղաքը կառավարելու ծանր պարտականությունը չեն կատարում: Նա կոչ է արել երեւանցիներին քվեարկելուց առաջ մտածել:
Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանն էլ, որը եւս ավագանու թեկնածու է, մարդկանց հորդորել է Տարոն Մարգարյանի արված աշխատանքին նայել:
Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող ու քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը նշել է, որ իրենց նախընտրական ծրագրում ներառել են երեւանցիներին հուզող բոլոր խնդիրների լուծումները: