ՀՀ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել

Սույն թվականի դեկտեմբերի 29 լույս 30-ի գիշերը ՀՀ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, քիչ կրակոցներ են հնչել: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելքընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոններթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել ենադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով մինչև 7 զոհ, վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀպետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագլեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և ԷրիկԳարիկի Աբովյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցություննէ հայտնում զոհվածների հարազատներին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀպետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: Տեղի ունեցած սադրանքի ողջպատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

 


Source: Yerkir Media
Link: ՀՀ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image