ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Տիգրան Սաֆարյանը:

«Այսօր երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին Քրեական օրենսգրքի 309 հոդվածների 1-ին և երկրորդ մասերով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը)»,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով` Երանոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին  հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին:

Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին, համապատասխանաբար, Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով:

Source: Yerkir Media
Link: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image