ՀՀ վարչապետը ՊՆ-ում ներկայացրել է նորանշանակ նախարարին

May 12, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրել է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարևորեց այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,- ասված է խոսնակի գրառման մեջ։

Source: Yerkir Media
Link: ՀՀ վարչապետը ՊՆ-ում ներկայացրել է նորանշանակ նախարարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image