Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ի ժամը 22.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նկատվում է թույլ մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Source: Yerkir Media
Link: ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են