Հյուսիային Կորեան կրկին հրթիռային փորձարկում է իրականացրել
April 5, 2017
Հյուսիային Կորեան հրթիռային փորձարկում է իրականացրել: Այս անգամ միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակվել Ճապոնական ծովի ուղղությամբ: Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ հրթիռը չի հասել Ճապոնիայի ջրատարածք եւ ընկել է Ճապոնական ծովի չեզոք ջրերում:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ թռիչքը տեւել է 9 րոպե, այդ ընթացքում հրթիռն անցել է մոտ 60 կիլոմետր: Փհենյանի հրթիռային այս փորձարկումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգներ Չինաստանի նախագահի այցից առաջ: Դոնալդ Թրամփն ու Սի Ցզինպինը կքննարկեն՝ ինչպես զսպել Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները:
Ավելի վաղ, Միացյալ Նահանգների նախագահն ասել էր, որ եթե Պեկինը չկարողանա լուծել Հյուսիսային Կորեայի հարցը, իրենք կզբաղվեն դրանով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով՝ Փհենյանին արգելվում է միջուկային կամ հրթիռային որեւէ փորձարկում իրականացնել: